Բաժիններ՝

Սիրիայում ռուսական ավիահարվածներն օգնում են ԴԱԻՇ-ին. Օբամա

Հանդես գալով Սպիտակ տանը հրավիրված մամլո ասուլիսում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ երբ Ռուսաստանը ավիահարվածներ է հասցնում Սիրիայում, տարբերություն չի դնում ԴԱԻՇ-ի ու Բաշար Ասադի ռեժիմի չափավոր հակառակորդների միջև: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ռուսաստանի տեսակետից՝ նրանք բոլորն էլ ահաբեկիչներ են»,- հայտարարել է Օբաման:
Նա ընդգծել է, որ հարվածներ հասցնելով Ասադի թշնամի չափավոր ընդդիմությանը՝ Ռուսաստանը հետ է մղում խնդրի քաղաքական կարգավորումն ու միայն նպաստում է ԴԱԻՇ-ի ամրապնդմանը:

Դրա հետ միասին, ինչպես նշել է Օբաման, ամերիկացիները շարունակում են կռվել ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ, սակայն շարունակելու են կոնտակտի գնալ սիրիական ընդդիմության հետ:

Այդուամենայնիվ, Բարաք Օբաման պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ռուսաստանի ու Իրանի, ինչպես նաև կոալիցիայի իր դաշնակիցների հետ՝ նպատակ ունենալով փուլ առ փուլ փոխել Սիրիայում իշխանությունը, որը, նրա կարծիքով, դեռ հնարավոր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս