Բաժիններ՝

Skype-ը գործարկել է ձայնային զանգերի համաժամանակյա թարգմանության ծառայություն

Microsoft խմբի մեջ մտնող Skype-ը մոտակա մի քանի շաբաթներին կգործարկի Translator («Թարգմանիչ») ծառայությունը Windows-ի համար, որը թույլ է տալիս գրեթե իրական ժամանակում խոսքը զրուցելիս թարգմանել:

Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ծառայությունը սկզբնապես հասանելի կլինի 6 լեզվով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, չինարեն ու իսպաներեն:

«Ընկերությունում վաղուց էին երազում կոտրել լեզվական խոչընդոտը օգտատերերի միջև»,- պնդում են Skype-ում:

Skype Translator-ն օգտագործում է ձայնի ճանաչման ու ավտոմատ թարգմանության տեխնոլոգիան, որը հիմնված է Microsoft Translator ամպային ծառայության վրա: Դրա ստեղծումը տևել է 10 տարուց ավելի:
Skype Translator-ի տարբերակիչ առանձնահատկությունը, ինչպես նշում է BBC-ն, այն է, որ որքան շատ մարդիկ օգտվեն ծառայությունից, այնքան այն ավելի կոռեկտ կաշխատի:

Սակայն Microsoft-ը նախազգուշացրել է թարգմանության հարցում հնարավոր խնդիրների մասին:
Ընկերությունը գործարկում է նաև տեքստային հաղորդագրությունների ավտոմատ թարգմանություն, որը կիրականացվի ավելի քան 50 լեզվով:

Skype Translator-ը գործում է Windows 7, Windows 8 ու Windows 10 գործառնական համակարգերի հիման վրա: Դեռ հայտնի չէ, թե երբ կհայտնվի վարկած այլ հարթակների համար:a

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս