Բաժիններ՝

Պոլիկլինիկայի տնօրեն. «Ես չգիտեմ՝ ինչ ունենք, տարբեր տեսակի «Դիաբետոն» ունենք»

«Ասպարեզին» էր դիմել Գյումրու «Էնրիկո Մատտեի» անվան իտալական պոլիկլինիկայի հիվանդներից մեկը եւ բողոքել, որ ինքը երկրորդ տիպի շաքարային դիաբետով է հիվանդ եւ իրեն չեն հատկացրել ֆրանսիական «Դիաբետոն» դեղամիջոցը:

Վերը նշված խնդրի վերաբերյալ զանգահարեցի պոլիկլինիկայի տնօրեն Գագիկ Ադամյանին: Կայքի  կողմից ուղղված հարցին, թե արդյո՞ք պոլիկլինիկայում գոյություն չունի ֆրանսիական «Դիաբետոն» դեղամիջոցը, քանի որ պոլիկլինիկայի որոշ հիվանդներ բողոքում են դրա բացակայությունից: Հարցին ի պատասխան, Գ.Ադամյանը նշել է.

-Էդ ո՞ր հիվանդն է ասել, որ հատկապես ֆրանսիականը պետք է լինի:

Հարցին՝ ունե՞ք ֆրանսիական «Դիաբետոն» դեղամիջոցը, Գ.Ադամյանը պատասխանեց.

-Ես չգիտեմ՝ ինչ ունենք մենք: Մենք տարբեր տեսակի «Դիաբետոն» ունենք»:

Իմ ակնարկին՝ ֆրանսիական չունե՞ք, Գ.Ադամյանը պատասխանեց.

-Ինչու՞ անպայման ֆրանսիական:

Հարցին, թե, ըստ որոշ հիվանդների, հնդկական «Դիաբետոնի» որակն ավելի վատն է, զրուցակիցս պատասխանեց.

-Հիմա ես չգիտեմ, գուցե եւ կա, գուցե եւ չկա, ինչու՞ անպայման ֆրանսիական: Ձեզ զանգահարողը քաղաքացի է, չէ՞: Նա ո՞նց պետք է ասի՝ որակը բարձր է, թե ցածր: Քաղաքացի՞ն է որոշողը: Դրա համար որակի հանձնաժողով, կարգ կա: Այդտեղից պետք է ամեն ինչը ճշտեք, ոչ թե մի քաղաքացի զանգահարել է եւ ասում է, թե սրա որակը ցածր է կամ բարձր:

Ակնարկին, թե հնդկական «Դիաբետոնի» բաղադրատոմսն ամբողջովին անգլերեն է եւ մանր տառերով է գրված, ու հիվանդները մեծամասամբ չեն կարող այն ընթերցել, Գ.Ադամյանը պատասխանեց.

-Դրա համար կան համապատասխան տեղեր, թող վերցնեն, թարգմանեն, խնդիրն ինչու՞մ է: Բայց, որքան տեղյակ եմ, հնդկական էլ չունենք: Գուցե մնացած լինի, բայց կարծեմ փոփոխություն կա:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս