Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխաների կյանքը հաջողվել է փրկել

Չնայած ՀՀ առողջապահության նախարարության հնչեցրած բազմաթիվ կոչերին սեպտեմբերի 25 –ին հերթական անգամ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական թունաբանական կենտրոն, ծանր աստիճանի սուր դեղորայքային թունավորում ախտորոշմամբ Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղից և Երևանից տեղափոխվել էին 6 և 7 տարեկան երեխաներ:

Ծանր թունավորուման պատճառ են դարձել երկու երեխայի նույն ընտանիքում (երեխաները բարեկամներ են) միաժամանակ երեք դեղամիջոցի օգտագործումը, որը նրանք նույնացրել են կոնֆետների հետ:

Երեխաներն կենտրոն ընդունվել էին անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում, սակայն շնորհիվ բուժանձնակազմի բարձր պատրաստվածության և անհրաժեշտ հակաթույնային բուժման նրանց կյանքը հաջողվել է փրկել:

Սեպտեմբերի 28-ին փոքրիկներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են լավ:

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ծնողներին`

• Կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաև դեղորայքը պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում:

• Չափազանց ուշադիր լինել վտանգավոր քիմիական նյութերն օգտագործելիս, քանի որ հենց այդ ընթացքում դրանք կարող են երեխաներին հասանելի դառնալ:

• Թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների և տուփերի մեջ` պահպանելով նախազգուշացնող պիտակները` շփոթությունից խուսափելու համար:

Տեսանյութեր

Լրահոս