Բնական դեղամիջոց շաքարախտի դեմ

Բամիան համարվում է փիփերթազգիների (մոլոշազգիներ, տուղտազգիներ) ընտանիքի միամյա բույս: Այս բույսը Հայաստանում մեծ ճանաչում է վայելում: Այն հաճախ կարելի է գտնել տարբեր ճաշատեսակների բաղադրությունների մեջ: Սակայն քչերը գիտեն, որ բամիան, բացի իր յուրահատուկ համից, նաև շատ օգտակար հատկանիշներ ունի:

Այուրվեդյան բժշկության մեջ բամիան խորհուրդ է տրվում օգտագործել՝ որպես երիտասարդացնող և թարմացնող մթերք: Մեծ քանակությամբ ֆոլաթթուների շնորհիվ՝ այս բանջարեղենը խորհուրդ է տրվում նաև հղիներին և կերակրող մայրերին:

Վերջերս գիտնականների միջազգային մի խումբ հանգեց այն եզրակացության, որ բամիան նաև շատ օգտակար է շաքարախտի բուժման ժամանակ: Պարզվել է, որ այս բանջարեղենի կանոնավոր օգտագործումը հնարավորություն է տալիս փոփոխել այն գեների ակտիվությունը, որոնք պատասխանատու են շաքարախտի զարգացման համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ապագայում հնարավոր է, որ շաքարախտի դեմ նշանակվող դեղորայքի բաղադրության մեջ նաև բամիա բույսը ներառվի:

Այժմ բամիայից պատրաստված դեղամիջոց դեռևս չկա, սակայն կարող եք ինքնուրույն տան պայմաններում բամիայի թուրմ պատրաստել, որը կօգնի իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը՝ առանց ինսուլինի և այլ դեղամիջոցների: Հարցն այն է, որ բամիան դանդաղեցնում է աղիներում շաքարի ներծծման գործընթացը՝ մեծ քանակությամբ մանրաթելեր պարունակելու հաշվին:

Կարդացեք նաև

Ինչպե՞ս բամիայի թուրմ պատրաստել:

Անհրաժեշտ է բամիան թրմել ջրի մեջ ամբողջ գիշեր, ապա խմել ջուրը հաջորդ առավոտյան:

Բամիան նաև նվազեցնում է քաղցկեղային հիվանդություններ ձեռք բերելու ռիսկը, հատկապես՝ հաստ աղիի քաղցկեղը:

Բամիայի թուրմն օգնում է հանգստացնել դեպրեսիան: Բացի այդ, բամիան օգնում է ազատվել կոկորդի ցավից, ինչպես նաև թոքերի որոշ բակտերիաներից, քանի որ այն բորբոքումները հանգստացնող հատկանիշներ ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս