«Զորավարժության ղեկավարությունն իր նպատակին հասել է». Մովսես Հակոբյան

«Շանթ 2015» ռազմավարական հրամանաշտաբային զորավարժությունների ընդհանուր ամփոփումը տեղի կունենա դրա ավարտից հետո. պետք է իրականացվի բավական բարդ վերլուծություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ չի կարող ընդհանուր գնահատական տալ.

«Մի բան կարող եմ փաստել. զորավարժության ղեկավարությունն իր նպատակին հասել է: Սա՝ միանշանակ: Այն նպատակները, որ մենք դրել ենք մեր առջև, իրականացվել են»:

Լրագրողների դիտարկմանը, որ վերջին տարիներին Ռուսաստանը հարձակողական նշանակության սպառազինություն է վաճառել Ադրբեջանին, և հարցին՝ արդյոք տեղյա՞կ է՝ դրանցից որ զինատեսակներն են օգտագործվել հայկական զինված ուժերի դեմ, Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ այդ հարցի վերաբերյալ համապատասխան պաշտոնյաներ հնչեցրել են պատասխանը.

«Ինչ վերաբերում է զենքերի կիրառմանը… Վերջին մի քանի տարում ձեռք բերած խմբաքանակից Ադրբեջանը չի կիրառել վերջին ժամանակներս: Կոնկրետ այն զինատեսակները, որոնք ձեռք են բերել վերջին տարիներին, այս ընդհարումների ժամանակ Ադրբեջանն այդ զենքերը չի կիրառել»:

Տեսանյութեր

Լրահոս