«Իշխանափոխությունն օրակարգային խնդիր է». Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցությունը միանշանակ դեմ է սահմանադրական փոփոխություններին: Այս մասին այսօր սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի և մասնագետների քննարկում-կլոր սեղանի ընթացքում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ ոչ լեգիտիմ իշխանությունը բարոյական և քաղաքական իրավունք չունի իրականացնել սահմանադրական փոփոխություններ: Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխություններ անցկակցնելու ծրագրով հանդես են եկել բացառապես ընդդիմադիր ուժերը, մասնավորապես նաև «Ժառանգություն» կուսակցությունը: Նրա խոսքով՝ այդպիսի դրույթ կար նաև 2013թ. նախագահական ընտրություններում առաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում, սակայն իշխանությունները դրան կտրականապես դեմ են եղել. «Ուստի բոլորիս համար ակնհայտ է, որ այս սահմանադրական փոփոխություններն իշխանությունները բացառապես մեկ բանի համար պետք է անեին՝ իրենց վերարտադրությունն ավելի դյուրացնելու համար»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ պառլամենտարիզն իրենից առաջին հերթին ենթադրում է մեծ ներկայացուցչականություն: Նրա խոսքով՝ Եվրամիության ստանդատներով՝ պառլամենտական ընտրությունների ժամանակ կարող է սահմանվել առավելագույնը 5 տոկոսի շեմ, բայց ցանակալի է, որ շեմ չլինի: բնացի դա՝ նրա խոսքով՝ պառլամետարիզը ենթադրում է հնարավորինս լայն ընտրական մասնակցություն. «Այս պարագայում եթե ուշադիր նայում ենք, տեսնում ենք, որ բացառապես երկու ընտրություն է տեղի ունենալու՝ պառլամենտական և ավագանու»:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ չի հանդիպել որևէ տշերկիր որտեղ հանրաքվեով տարած ներառվի պետության կազմ: «Այս պարևագայում մենք մտավախություն ունենք, որ ամբողջականության խնդիրը վերաբերում է ոչ թե ներառմանը, այլ անջատմանը կարող է վերաբերել, որը մեզ համար ևս ընդունելի չէ»,- ասաց նա՝ նշելով, որ նոր Սահմանադրության մեջ գոյություն չունի պետական սեփականության ձև, մոնոպոլիաների դեմ պայքարի ձև չկա: Արմեն Մարտիրոսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է սահմանդրական փոփոխություններին, իշխանափոխությունն օրակարգային խնդիր է, դեմ չեն ժամանակավոր կառավարությանը:

Տեսանյութեր

Լրահոս