«Պետք է հաստատվեն ազատ, արդար և ազնիվ ընտրությունների համակարգեր»

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժումը 15 նպատակ ունի: Այս մասին այսօր սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի և մասնագետների քննարկում-կլոր սեղանի ընթացքում ասաց շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը՝ նշելով, որ իշխանությունը պետք է մաքրվի հանցագործներից, անօրիանական սեփականությունը պետք է վերադարձվի ժողովրդին, երկրում պետք է արդարադատություն հաստատվի, պետք է լուծարվեն անօրինական և հակասահմքանադրական կուսակցությունները, պետք է վերացվի քաղաքական հետապնդումների պրակտիկան, պետք է հաստատվեն ազատ, արդար և ազնիվ ընտրությունների համակարգեր, պետք է անձեռնմխելի լինի մասնավոր, ընդհանուր սեփականությունն ու ազատ ձեռնռրեցության իրավունքը, պետք է ներդրվի արդար հարկային համակարգ, ռազմավարական նշանակուըթյան ձեռնարկությունները պետք է գտնվեն հանրային սեփականմության ներքո, անհրաժեշտ է բարձրացնել սոցիալական ապաովության աստիճանը, աշխատանքն ու աշխատանքի շուկան պետք է ապահովվի արդար վարձատրություն, անհրաժեշտ է իրագործել աշխատանք ունենալու, ըստ մասնագիտական կարողությունների առաջընթաց ունենալու իրավունքը, անհրաժեշտ է արդիականացնել բանակը, ոստիկանությունն ու ազգային անվտանգությունը, ուժային աշխատողների համար պետք է ձևավորվեն համապատասխան արժանապատիվ պայմաններ, բոլոր պատերազմների մասնակիցները պետք է ունենան արժանապատիվ սոցիալական ապահովվածություն:

«Մենք գտնում ենք, որ այսօր ձևավորված քաղաքական դասավորվածությունը թույլ է տալիս ՀՀԿ-ին մեր երկրում ցանկացած ընտրություններ, հանրաքվեներ կեղծել: Ազատ, արդար, ազնիվ մթնոլորտում չի անցնում ժողովրդի կամքի դրսևորումը: դա գլխավոր քաղաքական պրոբլեմն է: Ուստիև թերահավատ ենք մոտենում այն ծրագրերին, որոնք ենթադրում են, որ կարելի է միավորել քաղաքական ուժերը, համախմբել քաղաքացիներին և հանրաքվեի, քվերակության, կամք արտահայտելու ժամանակ հասնել այնպիսի արդյունքի, որ հանրաքվեով արձանագրվի, որ նոր սահմանադրությունը չի անցնում: Մենք, ըստ էության տեսնում ենք երկու կոնցեպտ: «Ոչ»-ի կոնցեպտը ենթադրում է միավորել ուժերը, ժողովրդի կամքի դրսևորման ժամանակ կանգնել ժողովրդի կողքին, փորձել քվեարկության ժամանակ հասնել արդյունքի, որից հետո մեզ ասում են, որ երկրում կփոխվի քաղաքական իրավիճակ, ՀՀԿ-ն կստանա խորը պարտություն, կունենանք հանրային աջակցության ցուցիչ, կարող ենք անցնել իշխանափոխության: Մեր կարծիքը դրան ալտերնատիվ կարելի է համարել հետևյալը՝ իշխանափոխության ծրագիրը պետք է իրականացնել հիմա: Նախագահի պաշտոնի թափուր լինելու դեպքում հանրաքվեն կասեցվում է, դա օրենքի պահանջ է:

Մենք դրա համար Հանրապետության հրապարակում առաջ քաշեցին երկու պահանջ՝ ձևավորել ժողովրդի վստահության կառավարություն (այդ պահանջն ուղղված է ընդդիմադիր ուժերին) և արտահերթ նախագահական ընտրություներ (այդ պահանջն ուղղված է ժողովրդին)»,- ասաց նա՝ նշելով, որ հանրապետության հրապարակում գտնվեու իրենց նպատական է քաղաքացիական անհնազանդության ճանապարհով ստեծել այնպիսի իրավիճակ, որ այս երկու պահանջները դառնան իրականություն:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ նոր Սահմանադրությունը ենթադրում է ՀՀ քաղաքացու՝ ընտրության իրավունքի էական սահմանափակում: Նա նշեց, որ անկախության հասնելով՝ ՀՀ քաղաքացիները ձեռք են բերել պետության ղեկավարին ընտրելու, ինքնուրույն նախաքգահական և խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու իրավունք, իսկ նոր սահմանադրությունը վերացնում է ժողովրդի այդ իրավունքը՝ ողջ լիազորոթյունները տալով կուսակցություններին. «Սա ոտնձգություն է քաղաքացիների իրավունքների նկատմամբ»:

«Այստեղ բոլորին տեսանելի, հասկանալի է, որ ՀՀԿ-ն՝ իշխանությունը յուրացրած քաղաքական խումբը, քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակելով, հետապնդում է ձեր բոլորի ասած նպատակը՝ հեշտացնել իր ընտրական գործընթացներում քաղաքական առևտուրը»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Տեսանյութեր

Լրահոս