Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները թուրք զինծառայողի են առևանգել

Սեպտեմբերի 3-ին Սիրիայի հետ սահմանի մոտկայքում անհետացած թուրքական բանակի զինծառայողը պատանդ է վերցվել ԴԱԻՇ-ի կողմից, հայտնում է թուրքական Hurriyet թերթը:

Պարբերականի տեղեկություններով՝ ներկայում զինյալները թուրք զինծառայողին պատանդ են պահում Սիրիայի Հալեպ քաղաքից ոչ հեռու:

Թերթը, հղում կատարելով երկրի հետախուզության տվյալներին, գրում է, թե թուրքական կողմը դեռ բանակցություններ չի վարում վերջինիս ազատելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս