Ջաջուռի ոլորաններում մեքենան գլորվել է ձորը. մեքենայում երեխաներ են եղել

Tsayg.am-ը գրում է. Ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Շիրակի մարզում: Ջաջուռի ոլորաններում, Վանաձորից Գյումրի ուղևորվող Կիա Ռիո մակնիշի ռուսական պետհամարանիշերի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Մեքենայում 5 ուղևոր է եղել: Վարորդ Արմեն Կիրակոսյանը, նրա կինն ու ևս մեկ ուղևոր՝ 1948 թվականին ծնված Ասյա Հովհաննիսյանը Ախուրյանի և Գյումրու շտապօգնությունների մեքենաներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Մեքենայում գտնված երկու երեխաները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխվածներից հոսպիտալացվել է միայն Ասյա Հովհաննիսյանը: Ներկա պահին վերջինս հետազոտվում է: Նախնական ստուգմամբ, տիկնոջ մոտ հայտնաբերվել է աջ բազկի կոտրվածք: Ըստ ՃՈ տեսուչ Սարգիս Աղաջանյանի, այս ոլորաններում մշտապես գրանցվող ճանապարհատրանսպորտային պատահարները հիմնականում պայմանավորված են արագության գերազանցումներով:

1441381804_vtar

1441381805_vtar-3

1441381845_vtar-1

Տեսանյութեր

Լրահոս