Բաժիններ՝

Մեծ պապա, this is for you. Հովնանյանի մարմինը դուրս բերեցին 12-ամյա թոռնուհու կատարմամբ «Կիլիկիա» երգի ներքո. news.am

Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը այսօր` սեպտեմբերի 4-ին, քաղաքացիները վերջին հրաժեշտը տվեցին սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանին: Վերջին հրաժեշտին ներկա էին ինչպես բարեկամներ, ընկերներ, այնպես էլ քաղաքական եւ արվեստի գործիչներ:

news.am-ի փոխանցմամբ՝ երաժիշտ-երգահան Արա Գեւորգյանը լրագրողների հետ զրուցում հիշեց բարերարի հետ իր հանդիպումները:

«Ուրախ զվարթ, պայծառ մարդ էր, հայկական երգարվեստի բոլոր երգերը գիտեր: Միասին միշտ նարդի էինք խաղում ու առավելությունը միշտ իրենն էր, իսկ վերջին անգամ , երբ հանդիպեցի իրեն, արդեն անկողնում էր, ասացի, որ ուժեղ լինի, եւ Աստված կանչենք»,- ասաց Արա Գեւորգյանը` նշելով, որ Վահագն Հովնանյանին գնահատում է նաեւ նրա համար, որ հիմնադրեց Սայաթ- Նովա փառատոնը, որին մասնակցում էին տարբեր երգիչ–երաժիշտներ եւ մրցանակներ ստանում նրա կողմից:

Վահագն Հովնանյանի կամերային երաժշտության տնից դուրս բերեցին նրա 12-ամյա թոռնիկի` Գայանեի «Կիլիկա» երգի կենդանի կատարման ուղեկցությամբ: Երգի ընտրությունը պատահական չէր. «Կիլիկան» Հովնանյանի ամենասիրած երգն էր, ու նա շատ էր սիրում թոռնուհու կատարումը։

«Երբ նրա 80 տարեկանին կատարեցի այս երգը, ինքը շատ սիրեց։ So, մեծ պապա, this is for you»,- երգը կատարելուց առաջ ասաց 12–ամյա աղջիկը։


Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս