Բաժիններ՝

Ո՞ր խնդիրներով են դիմում բժիշկ-սեքսոպաթոլոգին

Այսօր սեռական առողջության միջազգային օրն է, որի առիթով «Ազդակ» մամուլի լրագրողական ակումբը մամլո ասուլիս էր հրավիրել. բանախոսներն էին բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը և հոգեբան Սոնա Հարությունյանը:

Վրեժ Շահրամանյանը նշեց, որ օրվա խորհուրդն արդեն հինգ տարի է նույնն է՝ սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային ասոցիացիայի որոշմամբ նշվում է որպես սեռական առողջության համաշխարհային օր: Այս օրն, ըստ բանախոսի, և՛ անհրաժեշտ է, և՛ շատ կարևոր.

«Օրվա խորհուրդը միտված է սեռական կյանքի և առողջության հետ կապված հարցերի բարձրացմանն ու հանրայնացմանը՝ մատչելի և գրագետ հավաստի աղբյուրների հղմամբ միայն, որովհետև առավելի հաճախ այս թեմաների շուրջ տարածվող ինֆորմացիան բոլորովին հակառակ՝ բացասական ազդեցություն է գործում հասարակության վրա»:

Բանախոս Սոնա Հարությունյանը հավելեց, որ հոգեբանական տեսակետից այս օրն, անշուշտ, շատ կարևոր նշանակություն ունի.

«Կուզենայի անդրադառնալ այն հարցին, որ սեռական զարգացման մասին տեսություն գոյություն ունի, թե ինչ մեծ նշանակություն ունի սեռական զարգացման ընթացքում հոգեբանի դերն ու նշանակությունը և այդ մասին կարևորել է նաև Ֆրեյդը: Շատ կարևոր է սեռական դաստիրակաության հիմքը դնել անձի ձևավորման և զարգացման դեռ վաղ հասակաից, որպեսզի հետագայում խուսափենք անտեղյակության հետևանքով ծագող անցանկալի հետևանքներից»:

Ասուլիսի ընթացքում բանախոս Վրեժ Շահրամանյանն անդրադարձավ նաև դիմելիության հետ կապված վիճակագրությանը, ըստ որի՝ պատկերը հետևյալն է.

«Ըստ մեր կլինիկա հաճախող այցելուների՝ 50 տոկոսը տղամարդիկ են, 25 տոկոսը կանայք և 25 տոկոսն ամուսնական զույգեր: Սա խոսում է այն մասին, որ ժամանակի ընթացքում պատկերը քիչ թե շատ փոփոխության է ենթարկվել և մարդիկ սկսել են ավելի շատ կարևորություն և ուշադրություն դարձնել սեռական կյանքի հետ կապված խնդիրներին: Սակայն կարևոր եմ համարում նաև նշել, որ այս առումով մարզային վիճակագրությունը դեռևս հուսադրող չէ: Մարդիկ այնտեղ դեռ նախընտրում են դիմել հեքիմների կամ զանազան «հրաշագործների» օգնությանը քան հաճախել մասնագետ բժիշկներին»:

Բանախոսը հավելեց նաև, որ բժիշկների օգնությանը դիմող այցելուների տարիքային ցենզը տատանվում է մոտավոր նկարագրությամբ 18-35 տարեկանների միջև, իսկ նրանց մոտ առկա սեռական խանգարումների հետ կապված հիմական խնդիրներն, ըստ բժիշկ-սեքսոպաթոլոգի, դասակարգվում են հետևյալ կերպ.

«Տղամարդիկ առավել հաճախ դիմում են պոտենցիայի խնդրով, երկրորդ տեղում՝ սեռական ակտի տևողության հետ կապված խնդիրներն են, այնուհետև սեռական ցանկության նվազման կամ բացակայության խնդիրն է: Չմոռանանք նաև սեռավարակների մասին, որ վերջին շրջանում զգալի տեղ են գրավում սեռական խնդիրերով մեզ դիմող այցելուների շրջանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս