«Մեր տխուր պատմությունը պետք է կրկնվի». Րաֆֆի Հովհաննիսյանը նոր շարժման սկիզբ է հայտարարում

«Ես դատավոր չեմ, ամեն կուսակցություն ու կազմակերպություն ունի իր ներքին որոշումն ու նախընտրությունը»,- խոսելով տարբեր քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալու ու սահմանադրական բարեփոխումների հարցը քննարկելու մասին՝ այսօրվա ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ինքը ո՛չ դատապարտում է այդ մարդկանց, ոչ էլ՝ դատում, ուղղակի ի գիտություն է ընդունում:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ սահմանադրական բարեփոխումների հարցում դիրքորոշման փոփոխությանը՝ Ր. Հովհաննիսյանը նկատեց, որ արդեն ակնհայտ է, որ եղել է դիրքորոշման փոփոխություն, եղել է տվյալ կուսակցության ներսում ավելի մեծ փոփոխություն, քան այդ մեկն է, ու նրա խոսքով՝ երևի մեկը մյուսի հետ է կապված.

«Քաղաքական կյանք է, դիրքորոշումները մեկ-մեկ փոխվում են քաղաքական իրավիճակի հետ: Ես դեմ չեմ փոփոխության, բայց այդ փոփոխությունը պետք է լինի ժամանակի, տեսակի և բովանդակության մեջ բանական»:

Ր. Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է ոչ թե դատենք՝ ով ձեռք սեղմեց, ով ոչ, այլ մտածենք, թե նոր Հայաստանը, որը բոլորս ուզում ենք, ինչպես պետք է կայանա: Նա հայտարարեց, որ իրենք կնախաձեռնեն տարբեր շփումներ ու կմանսկացեն ամենատարբեր հանրային միջոցառումներին. «Եւ այստեղ մենք պետք է հեռու մնանք հեղինակային իրավունքի բարդույթից»:

Ր. Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ այցելել են «Ժառանգության» գրասենյակ ու քննարկումներ են արել իրենց հետ՝ սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ.

«Ես հանդիպել եմ Ժիրայր Սեֆիլյանի հետ, և այսօրվանից սկսած՝ մենք պետք է դիմենք նաև այլ ուժերինէ համակարգելու համար այս շատ կարևոր խնդիրը: Քաղաքական կուսակցութունները, քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք դեմ են, նրանք ավելի համակարգված պետք է պայքարեն: Հանրապետության բոլոր մարզերում պետք է ունենանք պայքարի օջախներ, մեր տխուր պատմությունը պետք է կրկնվի»: Նա նաև ասաց, որ իրենք պատրաստ են միանալ ՀԱԿ-ի նախաձեռնած «ոչ»-ի շարժմանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս