Ինչո՞ւ է հայկական ընտանիքը կոչվում «բազմացման հիմք». Սոս Գիմիշյան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն այսօր ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հարցարդում արեց, թե ինչո՞ւ է հայ ընտանիքը բնորոշվում որպես «բազմացման հիմք»: Նրա խոսքով՝ բազմացման հիմք են խոզերը, ճագարները, անասունները, կենդանիները, որոնց հետո ուտում են:

«Ինչո՞ւ է հայկական ընտանիքը կոչվում բազմացման հիմք»,- ասաց Ս.Գիմիշյանը: Նա ուշադրություն հրավիրեց, որ նախագծի հայերեն տարբերակում գրված է՝ կինը և տղամարդը կարող են կազմել ընտանիք, իսկ Վենետիկի հանձնաժողովի անգլերեն տարբերակում գրված է «կանայք և տղամարդիկ»:

«Այսինքն՝ եթե երկու տղամարդ գան ու ասեն, որ մեկն իրեն զգում է կին, կգրանցե՞ն նրանց ամուսնությունը»,- հարցրեց Գիմիշյանը: Սահամանդրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտարարեց, թե թարգմանությունների նույնականության համար իրենք պատասխանատվություն չեն կրում:

Ըստ նրա, նախագծում կիրառված ձևակերպումները չեն տալիս մեկնաբանության տեղիք, որ կարող են ամուսնանալ երկու տղամարդ: Վ.Պողոսյանը նշեց, որ կասկածները փարատելու համար ամրագրել են «կինը և տղամարդը» (եզակի թվով, ոչ թե հոգնակի) կարող են «միմյանց հետ» ամուսնանալ (գործող Սահմանադրությունում չկա) և ընտանիք կազմել:

Վ.Պողոսյանն անթույլատրելի համարեց նման ձևակերպումից հետո այս հարցի նենգափոխումը: Ըստ նրա, սա չպետք է շահարկումերի առարկա դարձնել և ընտանիքի պահպանումը այնքան են արժևորել, որ դարձել են Սահմանադրության կարգավորման առարկա.

«Եթե «բազմացման հիմք» բառը դուր չի գալիս, կարող ենք վիճաբանել, կարող ենք առաջարկել այլ բառ՝ վերարտադրություն, բայց գռեհիկ արտահայտություններ անել ընտանիքի վերաբերյալ, թույլատրելի չի»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս