Բաժիններ՝

Պապ, բա մենք շոր չե՞նք առնում. Մելքոնյանների 13 երեխաներից դպրոցահասակ 6–ը դպրոց չեն գնում. news.am

13-ամյա Մարիամ Մելքոնյանն առավոտյան վեր է կենում ու ընտանիքի ավագ քույրերին օգնում տնային գործերում: Մարիամը դրա փոխարեն հաճույքով դպրոց կգնար:

«Սեպտեմբերի 1-ին անհամբեր սպասում էինք, բայց վերջին օրն իմացանք, որ չենք գնում ու շատ տխրեցինք: Հեռուստացույցով ցույց էին տալիս, որ մարդիկ շոր էին առնում, մենք էլ հարցրինք՝ պապ, բա մենք շոր չե՞նք առնում, ասեց՝ փող չկա»,- NEWS.am-ին պատմել  է աղջիկը:

Այգավանում ապրող բազմանդամ ընտանիքում Մարիամը միակը չէ, որ սեպտեմբերի 1-ը տանն է անցկացրել: Մելքոնյանների դպրոցահասակ 6 զավակներից ամենաշատը, սակայն, դրանից տխրել է 6-ամյա Ամալյան. սա նրա առաջին սեպտեմբերի 1-ն էր: Քրոջը մխիթարում է 8-ամյա Սառան, որն այս հարցում արդեն մեկ տարվա փորձ ունի:

«Անցած տարի էլ սեպտեմբերի 1-ին չեմ գնացել, երեկ ու այսօր էլ չեմ գնացել դպրոց: Շոր չունեմ, կոշիկ չունեմ, դրա համար չեմ գնացել, բայց շատ եմ ուզում»,- ասել  է նա:

Դպրոցական տարիքի մյուս երկու քույրն ու եղբայրը, որոնք մի քանի տարի ավելի մեծ են, փորձում են փոքրերի մոտ ցույց չտալ, որ տխրում են։ Նախորդ տարիներից մնացած հին շորերը մաքրել, պատրաստել են, որ հենց պակաս–պռատը լրացնեն, մյուս օրն ընկերների հետ դպրոց գնան։

IMG_1771

IMG_1763

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս