Արցախի ժողովրդի դեպքում անկախությունն է ժողովրդավարությունը. Եվրոպացի պատգամավոր

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ որպես ասոցացված անդամ միացել է Եվրոպական ազատական կուսակցությանը: Այս մասին այսօր տեղեկություններ փոխանցեցին «Եվրոպական ազատ ալյանս» կուսակցության նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին և ԵԽ պատգամավոր Ջորդի Սեբաստիան՝  ամփոփելով Լեռնային Ղարաբաղ կատարած իրենց այցը և ԼՂ քաղաքական ուժերի հետ իրենց գործակցության արդյունքները: Ֆրանսուա Ալֆոնսը նշեց, որ իր ղեկավարած կուսակցության գործունեության շրջանակն առնչվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը: Նա ասաց, որ ակտիվ աշխատել են այդ սկզբունքի իրացման ուղղությամբ: Խոսքը Շոտլանդիայի, Կատալոնիայի մասին է:

Սակայն, ըստ բնախոսի, որոշել են ավելի հեռուն գնալ և պաշտպանել այնպիսի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որոնք եվրոպական ժողովուրդներ են համարվում, անգամ եթե ԵՄ կազմում չեն: Խոսքը նաև ԼՂ-ի ժողովրդի մասին է: Բանախոսի փոխանցմամբ, հարաբերություններ են հաստատել Արցախի Ժողովրդավարական կուսակցության հետ, լավ հարաբերություններ են պահպանում կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի հետ: «Մենք որոշել ենք, որպեսզի Արցախի ժողովրդավարական կուսակցությունն անդամակցի մեր ալյանսին՝ որպես ասոցացված անդամ, այդ անդամակցությունը ստացել է փաստաթղթի տեսք, որպես հռչակագիր: Մենք ցանկացանք հանրայնացնել և ստորագրել փաստաթուղթը Ստեփանակերտում: Այս հռչակագիրը ենթադրում է քաղաքական համագործակցություն: ԵԽ տասներկու պատգամավորներին է վերաբերելու համագործակցությունը:

ԵԽ-ում Ջորդի Սեբաստիան է լինելու ԼՂ-ի ձայնը, որպեսզի ԼՂ բնակիչների ինքնորոշման իրավունքը վերջնականապես ընդունվի: Հուսով ենք, որ կկարողանանք նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մեզ համար ինքնորոշման իրավունքը ժողովրդավարության կարևոր հարթակ է: Ուղերձը, որ հղում ենք ԵՄ-ին, այն է, որ պետք է սատարել ժողովրդավարությանը Արցախում, իսկ Արցախի ժողովրդի դեպքում անկախությունն է ժողովրդավարությունը: Այն, ինչ որ ասում ենք Բաքվին, հետևյալն է՝ պետք է հարգել ժողովրդավարությունը: Մեզ համար ԼՂ բնակիչների պայքարն իրենց անկախության համար, ազատության և ժողովրդավարության համար պայքար է, ահա թե ինչու Ազատ ալյանսը կցուցաբերի իր ողջ աջակցությունը»,- ասաց Ֆրանսուա Ալֆոնսը:

Իր հերթին Ջորդի Սեբաստիան ասաց, որ իրենց գործունեությունը սկսվել է շատ ավելի վաղ, երբ խստորեն դատապարտել են Հայոց Ցեղասպանության ժխտողականւթյունը:

«Դրան հասնելու համար բավականին ծանր աշխատանք է կատարվել ալյանսի կողմից: Հայկական հարցը ներառված է ԵԽ բոլոր հարթակներում և քննարկումներում: Հաշվի առնելով համագործակցությունը՝ ալյանսը կարող մեծ դերակատարություն ունենալ Արցախի ժողովրդի իրավունքի պաշտպանության հարցում: Կա արդեն ուղղակի կապ և մենք ԼՂ ժողովրդի ուղղակի ձայնը կլինենք ԵԽ-ում: Մենք կարող ենք այդ հարցով դիմել ԵԽ բոլոր ներկայացուցիչներին, Ֆեդերիկա Մոգերինիին՝ ԵՄ արտաքին քաղաքականության բարձր հանձնակատարին , մենք դա արել ենք նաև նախորդ տարի՝ ուղղաթիռի կործանումից հետո:

Մենք միանգամից դիմեցինք ԵՄ-ին՝ ստանալու պաշտոնական արձագանք դեպքի առնչությամբ: Մենք գործնական և կոնկրետ աշխատանք ենք իրակաացրել: Պետք է փորձենք անել ամենը, որպեսզի ԵՄ-ն պաշտոնական առաքելություն ուղարկի ԼՂ: Այնպես պետք է անենք, որ ԵՄ-ի դրդմամբ ԵԱՀԿ ՄԽ-ն վերջնականապես ձևակերպի և ընդունի ԼՂ-ին՝ որպես հակամարտության լիրավ անդամ»,- ասաց Եվրոպական խորհրդարանի պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս