Բաժիններ՝

Բաքվում դատում են Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Մեհման Սալիմովին

Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մեհման Սալիմովի նկատմամբ հարուցված քրեական գործի նախապատրաստական նիստը, հայտնում է haqqin.az-ը:

Այսօր նախապատրաստական նիստում, որը անցել է դատավար Զեյնալ Աղաևի նախագահությամբ, ճշտվել են մեղադրյալի հարցաթերթիկի տվյալները:
Մեհման Սալիմովի փաստաբան Աղավեիս Շահվերդին հանդես է եկել միջնորդությամբ ու դատարանից ժամանակ է խնդրել քրեական գործի նյութերի հետ ծանոթանալու համար:

Դատական նիստը տեղափոխվել է սեպտեմբերի 10-ը:
Սալիմովի նկատմամբ մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի 179.3.2 հոդվածով (խոշոր չափի գումարների յուրացում կամ վատնում) և 308.2 հոդվածով (պաշտոնական լիազորությունների չարաշահում):

Սալիմովը 1995-1999 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի` քաղաքական ու հասարակական հարցերով տեղակալի պաշտոնը: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` վերջին տարիներին նա զբաղվել է բիզնեսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս