Բաժիններ՝

Արտակարգ դեպք Կասկադում. երեխայի ոտքը մնացել էր շարժասանդուղքի աստիճանի տակ. Armtimes.com

Armtimes.com-ի թղթակիցն այսօր Գաֆեսճյան արվեստի կենտրոնի տարածքում արտակարգ դեպքի է ականատես է եղել. շարժասանդուղքով բարձրանալիս 4-ամյա երեխայի ոտքը մնացել է աստիճանների տակ: Երեխան սկսել է բարձր ձայնով գոռալ, լաց լինել: Անմիջապես կանգնեցվել է շարժասանդուղքը, օգնության են հասել կենտրոնի աշխատակիցները եւ տարածքում գտնվող քաղաքացիներ: Գաֆեսճյան կենտրոնի աշխատակիցը մետաղյա ձողով բարձրացրել է շարժասանդուղքի աստիճանի համապատասխան մասը, որպեսզի երեխան կարողանա ոտքը դուրս բերել:

Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանից տեղեկացանք, որ իրենց մեքենան երեխային տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Նշված կենտրոնի բժիշկ Արտակ Նուբեկյանից տեղեկացանք, որ 4-ամյա Բագրատ Կարապետյանը աջ կրունկաթաթային հոդի սալջարդ է ստացել, ինչպես նաեւ քերծվածքներ: «Քանի որ ցավոտ է այդ հատվածում՝ գիպսային անշարժացում արեցինք, երեխան դուրս գրվեց»,- ասել է բժիշկը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս