Լյուդմիլա Սարգսյանը մանդատը վայր չի դնի, իսկ «զոմբիների» բարձրացրած աղմուկն անկարևոր է համարում. tert.am

ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չի ափսոսում սահմանադրական բարեփոխումների նախագիծը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկելու համար: Ավելին, Լյուդմիլա Սարգսյանն իր քայլի համար չի պատրաստվում վայր դնել մանդատը:
«Չկա որևէ ուժ, որը կարող է ինձ պարտադրել մանդատս վայր դնել: Դա նույնն է, որ ես էլ պահանջեմ, որ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը (ՀԱԿ խմբակցության պատգամավորներ- Tert.am) մանդատը վայր դնեն, որովհետև  նրանք էլ, կարծես թե, իրենց բոլոր մղումներում ազնիվ չեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝ չբացելով փակագծերը:

Նաև հավելել է. «Իմ կատարած քայլերի համար երբեք չեմ փոշմանում, որովհետև շատ լուրջ հաշվարկում եմ դրանք նախաձեռնելուց առաջ: Իսկ այդ արձագանքներն էլ ինձ համար անակնկալ չէին, քանի որ գիտեմ ՀԱԿ-ի աշխատաոճը, և, բնականաբար, ինձ համար անսպասելի չէր, առավել ևս, այն ֆեյսբուքյան զոմբիների խմբի կողմից, որոնք մշտապես դրվում են գործողության մեջ»:

Ամբողությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս