Բաժիններ՝

Անկարան չի հրաժարվի «Թուրքական հոսքից». Թուրքիայի ԱԳՆ

Անկարան մտադիր չէ հրաժարվել էներգետիկ ոլորտի ոչ մի նախագծից, այկդ թվում՝ «Թուրքական հոսքից», հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարարը տնտեսական հարցերով Այշե Սինիրլիօղլուն:

«Մենք չենք հրաժարվի էներգետիկ ոլորտի նախագծերից, մենք բաց ենք դրանց համար, ինչպես նաև շարունակելու ենք այն նախագծերը, որ կապված են վերականգնվող էներգետիկ աղբյուրների հետ: Թուրքիային հարկավոր է էներգիա, ու մենք շատ կցանկանայինք, որ այս ու նմանատիպ մյուս նախագծերը կյանքի կոչվեն»,- նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:

Նա հավելել է, որ այդ ոլորտում ներդրումների քննարկման հարցը կդառնա ամենագլխավոր հարցերից մեկը, որը քննարկվելու է G20-ի շրջանակում, որտեղ ներկայում նախագահում է Թուրքիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս