Բաժիններ՝

Միասեռականների ամուսնության հարցը պատգամավորը քննարկել է նախագահի հետ. Yerkir.am

Ինչպես տեղեկացրել ենք,  ՀՀ նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել է ՀՀ Ազգային ժողովի մի քանի պատգամավորևների հետ: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նախագահի նստավայրում քննարկում է եղել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, ինչն անցել է բավականին արդյունավետ:

«Երբ ես մեծամասնական պատագամավոր էի, դրա խնդիրները տեսել եմ ու կողմնակից եմ համամասնական ընտրակարգին: Դա ինձ համար շատ ընդունելի կետ է: Կային նաև մի քանի կետեր, որոնք ինձ անհանգստացնում էին, բայց ես իմացա, նախագահը բացատրեց, որ դրանց հետ էլ է ամեն ինչ նորմալ: Ամենաշատը համամասնական ընտրակարգն է սրտովս: Նոր բաների մեջ ընտանիք կազմելու հետ կապված անհանգստություն կար, բայց էլի եմ ասում`հասկացա, որ նորմալ ա, դա էլ խնդիր չէ»,- ասել է Առաքելյանը` հավելելով. «Էդ ժողովրդի մեջ, որ մտած ա էդ միասեռական, բան, տենց բաներ չկան, ընդեղ հստակ գրված ա, որ ՀՀ օրենքով ընտանք կարող են կազմել կինն ու տղամարդը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս