Բաժիններ՝

Փարիզում ֆերմերները տրակտորներով բողոքի ցույցի են դուրս են եկել

Ֆրանսիական նահանգների ֆերմերները այսօր ուղևորվել են Փարիզ, որպեսզի մայրաքաղաքում բողոքի ակցիա անցկացնեն տրակտորներով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես հաղորդվում է, Փարիզ տանող ճանապարհներին նկատվել է շուրջ 1000 տրակտոր: Առաջինը Փարիզ է հասել Բրետանից ֆերմերների տրակտորային շարասյունը:

manif-agr-opt
Նշվում է, որ 70 տրակտորից բաղկացած առաջին շարասյունը հասել է քաղաքին ու ուղևորվել է դեպի Ազգերի հրապարակ, որտեղ հավաքվելու են բոլոր ֆերմերները:
Ինչպես հայտարարում է բողոքի կազմակերպիչը՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանողների FNSEA ասոցիացիան, ակցիային պետք է մասնակցի 1700 մեքենա:

Ֆերմերները բողոքում են գյուղատնտեսական արտադրանքի մեծածախ ցածր գներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս