Բաժիններ՝

Օբաման Ալյասկայի դպրոցներից մեկում աշակերտների հետ բնիկների պարն է պարում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարել է Ալյասկայի ժողովուրդների պարը, հայտնում է ABC News-ը:

ԱՄՆ նախագահը Ալյասկա կատարած իր եռօրյա այցի վերջին օրն այցելել էր Դիլլինգհեմ քաղաքի դպրոց: Տեղի աշակերտների ելույթը կազմված է եղել ազգային պարերից ու երգերից: Մի քանի պարային համարներից հետո երեխաներին է միացել նաև Օբաման:

Ավարտելով պարը՝ Օբաման հայտարարել է, որ պատրաստվում է Ալյասկա բերել Միշելին (Օբամա) ու իր աղջիկներին:

«Իսկ մինչ այդ մենք կվայելենք ձուկը, որը դուք մեզ տրամադրել եք: Ես արդեն լաչին ձուկ կերել եմ: Այն իսկապես համեղ էր»,- հավելել է Օբաման:

Նա հայտարարել է, որ երջանիկ է Ալյասկայում գտնվելով:
«Մենք ձեզնով շատ ենք հպարտանում»,- ասել է նա՝ դիմելով երիտասարդներին:

images

download

AB279CA5-4BFB-4E64-9612-67CB300A046E_mw1024_s_n

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս