ԱՄՆ Կոլորադո նահանգում ռազմական ուղղաթիռ է կործանվել

«Սև ճուռակ» տիպի ռազմական ուղղաթիռ է կործանվել Կոլորադո նահանգի Դուգլաս շրջանի ամերիկյան Ֆորտ Կարսոն կայազորում: Ուղղաթիռը կործանվել է անտառում:
Ինչպես հայտնի է դարձել, վթարի հետևանքով տուժել է 2 մարդ: Ինքնաթիռում գտնվել է 4 մարդ, հայտնում է 7News-ը:

Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 4.00-ին: Տեղեկություններ դեռ չկան, թե ինչն է դարձել վթարի պատճառ:

Դեպքի վայր են գնացել շտապօգնության ուղղաթիռներ: Բժիշկների մոտ խնդիրներ են առաջացել՝ կապված ուղղաթիռին հասնելու հետ, քանի որ այն ընկել է անտառոտ հատվածում: Այդուհանդերձ, նրանց հաջողվել է հայտնաբերել ինքնաթիռը:

Տեսանյութեր

Լրահոս