Բաժիններ՝

Կոյուղատար համակարգը չի ծառայում նպատակին`կեղտաջրերը լցվում են բնակարաններ

Asparez.am-ը գրում է. Մարալիկ քաղաքի կոյուղատար համակարգը, ըստ բնակիչների, վթարված է դեռ 1980-ականներից: Սա Շիրակի մարզի երրորդ քաղաքում լուրջ խնդիր է համարվում: Բնակիչները դժգոհում են ոչ միայն սանիտարահիգենիկ պայմանների բացակայությունից, այլեւ` կոյուղատար համակարգի խոտանների վերացման ծախսատար աշխատանքից:

-Սաղ ավիրված է, չի աշխատում: Կգան, կնայեն, պռավոդով կմաքրեն, բայց էլի նույն վիճակն է: Կեղտաջուրը կելնի, կլցվի տներս, շան հոտ է գալիս` ապրել հնարավոր չէ,-ասում է Մարալիկի բնակչուհի Լյուդմիլա Արշակյանը:

-Խողովակները փտած ու ավիրված են: Հեչ չեն փոխվել: Էրեխեքին խաղալու տեղ չկա,- հարեւանուհու բաց թողածն է շարունակում Լարիսա Փարվանյանը:

Ներկայացված իրավիճակը առկա է Մարալիկի գրեթե բոլոր թաղամասերում: Հատկապես, ըստ բնակիչների, անտանելի է քաղաքի 2-րդ թաղամասի, Հին Մարալիկ եւ Ձոր գնացող թաղամասերում:

2-րդ թաղամասի թիվ 2 շենքի բնակիչները «Ասպարեզի» հետ զրույցում նշեցին, որ խնդրով ոչ քաղաքապետարանն է հետաքրքրվում, ոչ էլ ջրմուղը:

-Ըդպես շաբաթ, ամիս չկա, որ մենք 200,300, 500 դրամ չհավաքենք, որ ջրմուղից գան, սարքեն: Կգան, յանի կմտխլեն, բայց հաջորդ օրը էլի նույն վիճակն է: Հոտի պատճառով դուռ ու լուսամուտ չենք բացում,-ասում է Ծովինար Աշխոյանը:

-Մենք մեր փողերը հավաքում ենք, իրանք գալիս, սարքում, թողնում-գնում են: 800-ով 1000-ով, մենք ամեն ամիս կամ երկու ամիսը մեկ փող ենք հավաքում: Երկրաշարժից հետո նստել ենք էս շենքերը, էս խնդիրը կա մինչեւ հմի,-ասում է թաղամասի մեկ այլ բնակչուհի:

Մարալիկի քաղաքապետարանից եւ «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից «Ասպարեզին» տեղեկացրին, որ կոյուղատար համակարգի խնդրով կզբաղվեն այն ժամանակ, երբ կավարտեն ոչ միայն Մարալիկի, այլեւ ամբողջ մարզի ջրատար համակարգի մոնտաժման աշխատանքները:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս