Բաժիններ՝

22 համարի միկրոավտոբուսն այլևս չի՞ սպասարկի երթուղին

Tsayg.am-ը գրում է. 22 համարի միկրոավտոբուսը այլևս չի սպասարկի 58 թաղամասից Երևանյան խճուղի տանող երթուղին. այս մասին տեղեկացրել է Գյումրու քաղաքապետարանի լրատվական բաժնի պատասխանատուն: Ըստ նրա, լուծարվել է քաղաքապետարանի և «Սրընթաց ուղիներ» կազմակերպության միջև կնքված պայամանագիրը: Նույն աղբյուրի համաձայն, 22 համարի երթուղին սպասարկելու համար ավելացվել է 40 համարի ավտոբուսների քանակը, ինչը, սակայն, խնդրի լուծում չէ: Այդ ավտոբուսները, սակայն երթուղին ամբողջությամբ չեն սպասարկի: Ըստ պատասխանատուի, Երևանյան խճուղի 40 համարը չի հասնի: Այն կշարունակի գործել նախկին կարգով: Սա հարուցել է բնակիչների դժգոհությունը: Գյումրու քաղաքապետարանը պատրաստվում է խնդիրը լուծել առաջիկա օրերին: Ըստ կառույցի պատասխանատուի, մի քանի օրից կկայանա երթուղու սպասարկման նոր մրցույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս