Բաժիններ՝

Ադրբեջանցի դիվերսանտը հաշմանդամ է դարձել՝ պայթելով ականի վրա. Ռազմինֆո

Սոցիալական ցանցերի ադրբեջանական օգտատերերի գրառումներից Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի լույս 1-ի գիշերը, ենթադրաբար Արցախի սահմաններին, Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի խումբը դիվերսիայի փորձ է ձերնարկել, սակայն այն ձախողվել է դեռևս միջդիրքային գոտում։

Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համադրման արդյունքում պարզ է դարձել, որ հետախուզադիվերսիոն խմբի հրամանատար, սպա Անար Մամեդովը միջդիրքային գոտում պայթել է ականի վրա։ Պայթյունը նրան գետնին է տապալել, ինչի հետևանքով նա ընկել է մեկ այլ ականի վրա և կորցրել ձախ ձեռքը։

Հայտնի է նաև, որ միջադեպի արդյունքում ծանր վիրավորվել է նույն հետախուզադիվերսիոն խմբի առնվազն ևս մեկ անդամ։ Պաշտոնական աղբյուրները միջադեպի մասին որևէ տեղեկություն չեն հայտնել։

Anar-Mamedov-2-360x480

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս