Բաժիններ՝

Վաղը տեղի կունենա Վահագն Հովնանյանի հոգեհանգիստը, Անթիլիասում պատարագ կմատուցվի

Վաղը՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 17:00-ին, Սրբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ) տեղի կունենա սփյուռքահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը: Քաղաքացիական հոգեհանգիստը և վերջին հրաժեշտը կկայանա սեպտեմբերի 4-ին՝ Երևանի, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ժամը 12:00-14:00-ը:

Այնուհետև, աճյունը սեպտեմբերի 5-ին Բեյրութ կտեղափոխվի, որտեղ կեսօրին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի գլխավորությամբ հիշատակի պատարագ կմատուցվի բարերարի հիշատակին: 1969թ. կատարած աշխատանքների համար Նորին Սուրբ Օծություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Խորեն I-ը Վահագն Հովնանյանին շնորհել է «Մեծի Տանն Կիլիկիո Ասպետ», ապա «Մեծի Տանն Կիլիկիո Իշխան» պատվավոր կոչումները: 1973-1977թթ. պրն. Հովնանյանը ծառայել է որպես Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի Տնօրենների Խորհրդի գործադիր անդամ: Միաժամանակ նա Լիբանանում Հայաստանյաց եկեղեցու Կիլիկիո Կաթողիկոսության Համաշխարհային Խորհրդում ԱՄՆ-ի ազգային պատվիրակն է է եղել:

Բարերարի աճյունը պատարագից հետո հետ կբերվի Հայաստան, քանի որ նրա ցանկություն էր՝ մահվանից հետո իր մշտական հանգիստը գտնել Հայաստանում:

Հիշեցնենք, որ Երևանում, օգոստոսի 31-ին, մահացել էր սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանը:

Կարդացեք նաև

Հովնանյանը ծնվել է 1932թ. փետրվարի 16 Իրաքում: Հայ ճարտարագետ-ձեռնարկատեր, հասարակական գործիչ, բարերար Հրայր Հովնանյանի եղբայրն է։

1952 թվականին ավարտել է Բաղդադի քոլեջը, 1956 թվականին՝ Ֆիլադելֆիայի Ս. Ջոզեֆի համալսարանը, (Փենսիլվանիա նահանգ)` ստանալով ֆիզիկոս բակալավրի աստիճան։

Աշխատանքային գործունեությունը

Vahagn Hovnanyan3

1959 թվականին հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969 թվականին՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ Գործունեության ծավալների աճելուն պես, ընկերությունը ճյուղավորվեց և ստեղծվեցին մի քանի դուստր ընկերություններ՝ «V.S. Hovnanian Group», «Adelfia Water Company», «Adelfia Sewer Company», «Hovnanian Realty», «Clear Title Agency» և «Grandview Cable»։1985 թվականին Հովնանյանը որդու՝ Շանթի հետ նախաձեռնեցին հաճախականության լայն ընդգրկումով հեռահաղորդակցության ընկերություն, հիմնելով «Cellular Vision» կորպորացիան, որը հետագայում վերանվանվեց «SpeedUS» կորպորացիայի։

1960-ականներին Հովնանյանը 4 տարի շարունակ եղել է Նյու Ջերսի նահանգի Ռիջֆիլդ քաղաքի Սուրբ Վարդանանց Հայ Առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ։

«Հովնանյան Ինթերնեյշնլ» (1998 թվականից) և «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահ։

Vahagn Hovnanyan01

Վահագն Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը։ Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ 1976 թվականին Նյու Միլֆորդ քաղաքում (Նյու Ջերսի նահանգ) հիմնել է հայկական դպրոց, նպաստել է ԱՄՆ-ի հյուսիս-արլևելյան հայ համայնքի կրթական, կրոնական և մշակութային խնդիրների լուծմանը։

2000 թվականին ՀՀ-ում հիմնել են Սայաթ-Նովայի անվան, 2002 թվականին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։ 2001 թվականի մայիսին ստեղծել է Հայկական տուրիզմի զարգացման գործակալությունը (ՀՏԶԳ)։

Ռիջֆիլդ քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ։

1998 թվականին Երևանում կառուցել է Վահագնի թաղամասը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս