Բաժիններ՝

Ռուսները խոստացել են Վերին Լարսի անցակետի հարցին լուծում տալ

Վերին Լարսի անցակետում իրենց հերթին սպասող մեքենաների հերթը չի պակասում արդեն մոտ երկու տարի: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը, 2 տարի առաջ հերթի մեծացումը պայմանավորված է Թուրքիայից ավտոմեքենաների հոսքի ավելացմամբ: Ըստ նրա՝ նախկինում թուրքերն արտահանումներն իրականացնում էին լաստերով, իսկ երբ համոզվեցին, որ ավտոմեքենաներով փոխադրումները Վերին Լարսով ավելի շահավետ են, սկսեցին օգտագործել այդ ուղին:

Հ.Համբարձումյանը հայտնեց, որ միությունը դիմել էր ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետն էլ մոտ 1 ամիս առաջ դիմել է ռուս կոլեգաներին՝ խնդրելով կամ ավելացնել անցակետում աշխատակազմի քանակը, կամ առանձին պատուհան բացել ԵՏՄ երկրներից փոխադրումների համար: Նրա խոսքով՝ ռուսները խոստացել են հարցին լուծում տալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս