Բաժիններ՝

Դրեզդենում արցունքաբեր գազ են կիրառել փախստականների ճամբարում

Դրեզդենում տեղացիներից մեկը ներխուժել է շենք, որտեղ գտնվել են փախստականներ ու արցունքաբեր գազ է կիրառել:
Դեպքը տեղի է ունեցել Բրանդենբուրգի Մասով կոչվող վայրում:

Պատահարի հետևանքով տուժել է 35 մարդ: Նրանցից 14-ին տեղափոխել են հիվանդանոց շնչառական ու տեսողական խնդիրներով:
Հարձակվողը 28-ամյա տղամարդ էր, ով աշխատել է ոչ հեռու գտնվող շինարարական օբյեկտում:

Նրան բռնել էին փախստականներն ու փակել սենյակներից մեկում մինչ ոստիկանության ժամանումը:
Շենքում բնակվում է 318 մարդ: Focus Online-ի տեղեկություններով՝ հարձակվողը գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս