Բաժիններ՝

Հայտնի է՝ ով է սպասարկելու Սերբիա-Հայաստան հանդիպումը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնել է, թե ով է սպասարկելու սեպտեմբերի 4-ին Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2016թ. Առաջնության ընտրական մրցաշարի Սերբիա-Հայաստան հանդիպումը:

Խաղը կսպասարկի չեխական մրցավարական անձնակազմը՝ Միրոսլավ Զելինկայի գլխավորությամբ:
Նրա օգնականները կլինեն Օնդրեյ Պելիկանը և Յան Պատակը: Չորրորդ պաշտոնյան է Իվո Նադվորնիկը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Պետր Արդելեանուն և Յան Յիլեկը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս