Բաժիններ՝

Սիրիայի Լաթաքիա քաղաքում պայթյուն է որոտացել, կան զոհեր

Պայթյուն է որոտացել Սիրիայի նավահանգստային Լաթաքիա քաղաքի Էլ-Համամ հրապարակում, որը համարվում է երկրի նախագահ Բաշար Ասադի հենակետը:

Սիրիայի պետական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հրապարակում մեքենա պայթեցվել, նվազագույնը 10 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ:

Լաթաքիան ու Միջերկրական ծովի առափնյա շրջանները զգալիորեն քիչ են տուժել գրեթե 4,5 տարի տևող քաղաքացիական կոնֆլիկտի հետևանքով:
Ինչպես հայտնել է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրական կենտրոնը, պայթյունը ամենաարյունալի հարձակում էր Լաթաքիայի խաղաղ բնակչության շրջանում կոնֆլիկտի ամբողջ ժամանակահատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս