Բաժիններ՝

Ավարտվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարությունը. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերին Վրաստանում կկայանա «Մետաքսի մեծ ճանապարհ» ֆորումը: Ինչպես հայտնում է vz.ru-ն, Ղարիբաշվիլին այդ մասին հայտարարել է Թբիլիսիում անցկացվող «Ամբասադորիալ-2015» ֆորումում ելույթի ժամանակ:

Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ այս տարվա փետրվարին Վրաստանի տարածքով առաջին անգամ անցել է Չինաստանից Եվրոպա ուղևորվող ապրանքային գնացք: «Դա «Մետաքսի մեծ ճանապարհ» նոր նախագծի մաս է, որը հաջողությամբ կյանքի է կոչվել Վրաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի ու Չինաստանի մասնակցությամբ»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Նա նաև տեղեկացրել է, որ ավարտվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարությունը, որը Կասպյան շրջանիկց Թուրքիայի միջոցով Եվրոպա փոխադրումներ կիրականացվի:

Խոսելով հարևան երկրների հետ հարաբերությունների մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Վրաստանը սերտ համագործակցություն է ծավալում թե´ Ադրբեջանի, թե´ Թուրքիայի, թե´ Հայաստանի հետ:

«Շատ կարևոր է, որ մեր կառավարությունը, իշխանությունը շարունակի այն պրագմատիկ քաղաքականությունը, որը իրականացվում է մեր հարևանների նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ, քանի որ խաղաղ երկխոսությանը ու պրագմատիկ քաղաքականությանն այլընտրանք չկա»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս