«Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող դատապարտյալի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Օգոստոսի 31-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Հ. Ա.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, ինչպես նաև կասկածելի կանաչավուն զանգված և փայլաթիթեղով փաթեթավորված 11 սերմնահատիկներ:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

 

Տեսանյութեր

Լրահոս