Բաժիններ՝

Բնակարանի վերանորոգման աշխատանքների ժամանակ հսկայական գումար են գտել

Անսպասելիորեն բախտը ժպտացել է ԱՄՆ-ի Ֆինիքս քաղաքում ապրող զույգին: Իրենց տան խոհանոցում նրանք չհրկիզվող պահարան են հայտնաբերել, բայց հարստությունը ձեռք բերելու համար կատարել են մի քանի հանձնարարություն:

Երիտասարդ զույգը որոշել է գումար խնայել և ինքնուրույն նախաձեռնել տան վերանորոգման աշխատանքները: Խոհանոցի սալահատակը բարձրացնելիս՝ նրանք հայտնաբերում են պահված չհրկիզվող պահարանը, որի վրա գաղտնաբառով փական էր դրված:

Տղան ու աղջիկը ճանաչում էին միայն այդ տանն ապրած 6 նախկին սեփականատերերին: Բայց հարստությունը հաստատ նրանց չէր պատկանում: Հետաքրքիրն այն է, որ որոշ ժամանակ առաջ ներկայիս սեփականատերերը դեղատուփի միջից հայտնաբերում են փոքրիկ քարտ, որի վրա գաղտնաբառ է գրված լինում, բայց դրա նշանակության մասին չեն մտածում:

Նրանց միանգամից չի հաջողվում բոլոր հանձնարարությունները կատարել, բայց զույգը հայտնաբերում է մի ամբողջ կարողություն: Նրանք մի քանի կապ փող են գտնում, որի ընդհանուր արժեքը կազմում է 51.080 դոլար: Հայտնաբերում են նաև 1960 թ. մի շիշ James E Pepper: Ահա այսպիսի անակնկալ էր սպասվում բնակարանի նոր սեփականատերերին:

1 2 3 4 5 6 7 8 12 13 15 16

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս