Բաժիններ՝

«Դրանք նման են այն ահազանգերին, որոնք հասարակության մեջ միշտ կան». Ն. Հովհաննիսյանը՝ «դպրոցական սնունդ» ծրագրի վերաբերյալ ահազանգերի մասին

Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող «դպրոցական սնունդ» ծրագրի վերաբերյալ տարբեր ՀԿ-ներ տեղեկություններ էին տարածվել, թե երեխաներին հարստացված սնունդով են կերակրում: Մասնավորապես ասվում էր, որ Հայաստանի 6 մարզերի 1-4-րդ դասարանում սովորող 50.000 երեխաների վրա գիտափորձ է կատարվել. տեղյակ չեն ո՛չ ծնողները, ո՛չ ուսուցիչները, ո՛չ երեխաները, ո՛չ էլ հասարակությունը:

Այսօրվա ասուլիսին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին լրագրողները հարցրին այս ահազանգերի մասին, ինչին ի պատասխան նա ասաց, որ դրանք նման են այն ահազանգերին, որոնք հասարակության մեջ միշտ կան. «Առողջապահության նախարարությունից ոչ մի ահազանգ չկա, ոչ մի վտանգ չկա, որևէ խնդիր չկա: Ես չգիտեմ՝ ի՞նչ ահազանգեր են դրանք և ինչի՞ն են վերաբերում: Ծրագիրն արդեն երկար տարիներ գործում է, և ծնողներն իրենք էլ մասնակցում են այս ծրագրին: Նույնիսկ որոշակի ներդրումներ են անում: Պաշտոնական ահազանգ մենք չենք ունեցել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս