Բաժիններ՝

Օբաման կվերանվանի Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Մակ-Քինլին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ալյասկա իր այցի ընթացում մտադիր է պաշտոնապես հայտարարել Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Մակ-Քինլին Դենալի վերանվանելու մասին, հայտնել են Սպիտակ տան մամլո ծառայությունից:

Մամլո ծառայությունից հայտնել են, որ ԱՄՆ նախագահը պատրաստվում է առանձին հանդիպում ունենալ նահանգի բնիկ ժողովուրների ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի, թե ինչպես են կարող իշխանությունները ու այդ քաղաքացիները լիարժեք համագործակցել: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Նախագահը նաև կհայտարարի, որ դաշնային կառավարությունը վերադարձնում է ատաբասկի հնդկացիների կոյակոն ժողովրդի կողմից օգտագործվող անունը Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր Դենալի լեռանը, որը հայտնի է որպես Մակ-Քինլի»,- հայտնել են Սպիտակ տնից:

Սպիտակ տանը համոզված են, որ այդ լեռը հնդկացիների համար սրբազան նշանակություն ունի: Հենց լեռան անվանումն էլ թարգմանաբար նշանակում է «մեծ»:
Դենալիի բարձրությունը կազմում է 6168 մետր: Լեռն իր անվանումն ստացել է ի պատիվ ԱՄՆ 25-րդ նախագահ Ուիլյամ Մակ-Քինլիի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս