Բաժիններ՝

Ժպիտը խոսում է առողջության մասին

Առողջ ատամները կարևոր են ոչ միայն գեղեցիկ ժպիտի համար: Առողջ ատամները պաշտպանում են մի քանի առողջական խնդիրներից: naturalhealthcareforyou կայքը ներկայացնում է 5 պատճառ, թե ինչու պետք է հոգ տանել ատամների առողջության մասին:

Շաքարախտ- Բժիշկները գիտեն, որ 2-րդ տիպի շաքարախտով տառապող հիվանդներն ունեն լնդերի խնդիրներ, սակայն գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ բերանի խոռոչի մասին կանոնավոր կերպով հոգ տանելը, կարող է կանխարգելել շաքարախտը:

Սրտի հիվանդություններ- Շատերն արդեն գիտեն, որ ատամների և լնդերի բակտերիաները կարող են հեշտորեն ներթափանցել արյան մեջ և խցանել անոթները՝ այսպիսով բարձրացնելով սրտի կաթվածի ռիսկը:

Կրծքագեղձի քաղցկեղ- Գիտնականները բացահայտել են բերանի խոռոչի և ընդհանուր առողջության կապը: Շվեդիայում անցկացրած հետազոտություններից մեկն ապացուցել է, որ այն կանանց մոտ, ովքեր լնդերի բորբոքումներ ունեն կամ պակասում է մեկ ատամը 11%-ով բարձր է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Խնդիրներ հղիության ընթացքում- Ըստ վիճակագրության՝ հղի կանանց գրեթե կեսի մոտ գինգիվիտ է զարգանում հղիության այն շրջանում: Այն անուշադրության մատնելու դեպքում կարող է լուրջ լնդային հիվանդության հանգեցնել, որն էլ կարող է բարդության առաջ կանգնեցնել ծննդաբերության ժամանակ:

Շնչառական խնդիրներ- Բերանի խոռոչի կանոնավոր հիգիենան կարող է պաշտպանել նաև թոքերի առողջությունը: Վերջերս արված հետազոտություններն ապացուցել են, որ թոքերի բորբոքումներ ունեցող մարդկանց հիմնական մասի մոտ ատամների և բերանի խոռոչի հիվանդություններ կան:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս