Բաժիններ՝

Կուրտ Քոբեյնի կյանքի կանոնները

Ցիտելու կարողությունը հրաշալի կերպով թաքցնում է սեփական գաղափարների բացակայությունը:

Ես ավելի երջանիկ մարդ եմ, քան իմ մասին ընդունված է մտածել:

Միանգամից հասկացա, որ այնպիսին չեմ, ինչպես մյուսները: Մտածում էի՝ միգուցե գեյ եմ, չէ՞ որ ընդհանուր ոչինչ չունեի սովորական տղաների հետ: Նրանցից ոչ մեկին դուր չէր գալիս արվեստը կամ երաժշտությունը, միակ բանը, որ նրանք ցանկանում էին՝ կռվելը կամ ինչ-որ մեկի հետ քնելն էր:

Ես հրաշալի կերպով կարողանում եմ պատկերացնել, թե ինչպես է մարդը հասնում մի կետի, որ վերցնում է զենքն ու կրակում համադասարանցիների վրա: Ես նույնիսկ երևակայել եմ այդ մասին, բայց համոզված չեմ, որ հենց սկզբից գնդակը իմ գլխի մեջ չեմ խրի:

Դպրոցում շատ էի կարդում նաև նրա համար, որ հեռու մնամ մարդկանցից, որպեսզի ստիպված չլինեմ նրանց հետ խոսել: Հաճախ պարզապես ձևացնում էի, թե կարդում եմ, որպեսզի ինձ չմոտենան:

Երբ հասկացա, որ չեմ գտնի ինձ նման մեկին, դադարեցի ընկերություն անել մարդկանց հետ:

Ընկերը ծանոթ թշնամին է:

Սիրում եմ THE BEATLES, բայց ատում էմ Փոլ Մաքքարթնիին, սիրում եմ Led Zeppelin, բայց տանել չեմ կարողանում Ռոբերտ Պլանտին, սիրում եմ The Who, բայց չեմ սիրում Ռոջեր Դոլտրիին:

Եթե ատում եք գեյերին, այլ գույնի մաշկ ունեցող մարդկանց կամ կանանց, ապա խնդրում եմ, լավություն արեք ու հեռու մնացեք մեզնից: Մի եկեք մեր համերգներին ու մի գնեք մեր սկավառակները:

Մեզնից յուրաքանչյուրը միայնակ է, և միասին մենք նույնպես միայնակ ենք:

Ավելի լավ է նստենք ու ծխենք անհաջողակների խմբի հետ, քան լավ ժամանակ անցկացնենք բեյսբոլի ֆանատների հետ:

Ոչ-ոք կույս չի մահանում: Կյանքը կլանում է բոլորին:

Ես գեյ չեմ, բայց կուզեի լինել, որպեսզի նյարդայնացնեի հոմոֆոբներին:

Թմրանյութերը ժամանակի անիմաստ կորուստ են: Նրանք խաթարում են քո հիշողությունը, ինքնահարգանքը և այն ամենը, ինչ կապ ունի քո արժանապատվության զգացման հետ: Ոչ մի լավ բան դրանցում չկա: Բայց ես չեմ պատրաստվում կտրել ձեզ դրանցից:

Ես թիկնապահներ չունեմ, բայց մեր տանը անվտանգության ազդանշան կա, իսկ պահարանում՝ ամենաբարձր դարակում, որտեղ չի կարող հասնել իմ աղջիկ Ֆրենսիսը, ես լիցքավորված ատրճանակ եմ պահում:

Կրակելը սպորտի միակ տեսակն է, որն ինձ դուր է գալիս:

Երբեք չեմ ցանկացել փոխել երգերս, որպեսզի նրանք ավելի համապատասխանեն իմ տարիքին:

Եթե ինձ բանտ նստեցնեն, ապա գոնե ստիպված չեմ լինի ինքնագրեր տալ:

Բռնաբարությունը ամենադաժան հանցագործությունն է աշխարհում: Եվ այն կատարվում է ամեն մի քանի վայրկյանը մեկ:

Եթե դուք չար մարդ եք, ապա հաջորդ կյանքում կլինեք ճանճ և կուտեք կեղտ:

Մահից չեմ վախենում: Երբ մահանում ես, հոգիդ շարունակում է ապրել և դառնում է լիովին երջանիկ:

Ավելի լավ է մեռյալ լինել, քան հզոր:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս