Բաժիններ՝

Ինձ համար պատիվ էր խաղալ Ֆեդերերի դեմ, բայց իմ ամենաբարդ մրցակիցը Ջոկովիչն է. Ռաֆայել Նադալ

US Open-ի մեկնարկի նախօրեին իսպանացին պատմել է, որ АТР վարկանիշի այսօրվա առաջատարի հետ խաղերը ամենահամառն են ստացվում:

«Ինձ համար պատիվ է եղել խաղալ Ռոջեր դեմ: Մենք միշտ մեծ հարգանքով ենք վերաբերվել իրար և միասին բազմաթիվ պահեր ենք անցել մեր կարիերայում: Մրցակցությունը օգնել է մեզ աճել և զարգանալ:

Բայց եթե ազնիվ լինեմ, ապա ամենաբարդ մրցակիցը կորտի վրա դարձել է Ջոկովիչը: Մենք բազմաթիվ համառ հանդիպումներ ենք անցկացրել:
Միևնույն ժամանակ չեմ մոռանում Մարեյի և Ֆերերի հետ անցկացրած բազմաթիվ խաղերը: Մրցաշարում քիչ չեն բարդ մրցակիցները»,- ցիտում է Նադալին Tennis World USA-ը:

Ֆեդերերի հետ հակամարությունում առաջատարը Նադալն է (23:10):
Ջոկովիչի հետ անցկացրած հանդիպումներում տարբերությունն ավելի փոքր է (23:21), սակայն, առավելություն ունենալով Ջոկովիչի նկատմամբ, Նադալը նրա հետ անցկացրած վերջին 7 խաղերից 6-ում պարտվել է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս