Բաժիններ՝

Աղջնակին մեկ օրով թողնում են հոր մոտ, սակայն մեկ ժամ անց բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Շեյեն Ռեյ Օուենսբին (Cheyenne Rae Owensby) ծնվել է լիովին առողջ, նա կենսախինդ փոքրիկ էր: Մեծացել է սիրող մոր հետ, որը նոր էր ամուսնալուծվել: Եվ ահա մի օր, երբ 8 ամսեկան աղջնակին թողնում են հոր հետ, կատարվում է սարսափելի բան:

Ամուսնալուծությունից հետո փոքրիկ Շեյենը մնացել էր մոր մոտ, բայց հայրը նրան տեսնում էր հանգստյան օրերին՝ երեխային մեկ օրով տանելով իր տուն: Բայց այս անգամ կատարվում է անկանխատեսելին: Մեկ ժամ անց աղջնակի մայրը՝ Էմին, դժբախտ լուր է ստանում. Շեյենին տեղափոխել են հիվանդանոց, նա մահվան շեմին է:

Պարզվում է, որ երբ աղջնակը մենակ է մնում հոր հետ, սկսում է լացել: Հայրը բարկանում է, և ավելի լավ բան չի մտածում, քան ամբողջ ուժով ցնցել երեխային, որպեսզի վերջինս հանգստանա ու լռի:Արդյունքում Շեյենը ոչ միայն լռում է, այլև դադարում շնչել: Բարեբախտաբար, անփույթ հայրը գլխի է ընկնում, որ պետք է միանգամից շտապօգնություն զանգի:

Ժամանակին տեղ հասած բժիշկները աղջկան հայտնաբերում են ծանր վիճակում: Նա ստացել էր գանգոսկրի կոտրվածք և ուղեղում արյունահոսություն էր սկսվել: Փոքրիկ աղջնակին ուղղաթիռով շատ արագ հասցնում են հիվանդանոց և նրա կյանքը փրկելու համար ստիպված են լինում բացել գանգոսկրը, որպեսզի թուլացնեն ճնշումը ուղեղի վրա: Վնասվածքը շատ լուրջ էր, և բժիշկները երեխայի մորը նախապատրաստում էին վատթարագույնին: Բայց Շեյենն իսկական հերոս էր: Մի քանի վիրահատությունից հետո, մեկ ամիս անց նրան դուրս են գրում հիվանդանոցից: Սակայն, անվերադարձ վնասվել էր աղջկա ուղեղի ձախ կիսագունդը, և նա երբեք չի կարողանա լիարժեք կյանքի վերադառնալ:

Կարդացեք նաև

Աղջկա հորը՝ 28-ամյա Ջեյմս Դևիսին, ձերբակալում են: Նա չի հերքում իր մեղավորությունը և խոստովանում է կատարվածը: Նրան դատապատում են 10 տարի ազատազրկման:

2 3

Այդ ընթացքում Շեյենը մեծանում է և հիմա նա 3 տարեկան է: Նայելով այս սիրունիկ աղջնակին, դժվար է հավատալ, թե ինչերի միջով է ստիպված եղել անցնել: Բուժումը մինչև օրս չի ավարտվել, և դժվար թե նա կարողանա շարժել ձախ ձեռքը կամ ոտքը: Ամեն դեպքում, նրա կյանքին վտանգ չի սպառնում, իսկ նա օպտիմիստ է և ուրախացնում է մորը:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս