Բաժիններ՝

PKK-ի զինյալները Թուրքիայում ավտոբուս են պայթեցրել, կա 24 վիրավոր

24 մարդ, այդ թվում՝ 10 ոստիկան է տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգում ավտոբուսի պայթեցման հետևանքով, որն իրականացրել են «Քրդստանի աշխատավորական» (PKK) զինյալները:

Այս մասին հայտնում է Sabah թերթը:

Ավտոբուսը պայթել է զինյալների տեղադրած ականի վրա: Սկսվել են աշխատանքներ վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ:

Ընթացիկ տարվա հուլիսից թուրքական բանակը հանրապետությունում ու Հյուսիսային Իրաքում մի քանի գործողություն է իրականացրել PKK-ի անդամների դեմ: Ի պատասխան՝ սկսվել են ակտիվ ռազմական գործողություններ:

Գրեթե ամեն օր տեղի են ունենում հարձակումների թուրք ուժայինների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս