Բաժիններ՝

Վնասներ Մեղրաձոր գյուղում տեղումների հետևանքով

Օգոստոսի 28-ին, ժամը 16.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14.00-ից մինչև 15.00-ի սահմաններում տեղումների հետևանքով մասամբ խցանվել և վնասվել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի սելավատարը, ինչի հետևանքով ջրալցվել են գյուղի ցանքատարածությունները և տներից մեկը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ սելավատարը` որոշ տեղամասերում վնասվել է (ընդհանուր վնասված հատվածը 150 մ), ինչի հետևանքով անձրևաջրերը լցվել են Վ. Հ.-ի նկուղը, հարակից Գ. Հ.-ին պատկանող ցանքատարածություն և վնասել այն` մոտ 6000 քմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս