Բաժիններ՝

Վթար է տեղի ունեցել Դիլիջան քաղաքում

Օգոստոսի 28-ին, ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի 2-րդ ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածի 15-րդ կմ-ում «ՎԱԶ-21099» մակնիշի 30UO703 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Մ. Ղ.ն, ծնվ. 1988թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել ձորակը և շրջվել:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել և ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս