Բաժիններ՝

Ծննդաբերությունից հետո իմ արգանդը կհեռացվի. Քիմ Քարդաշյան

Երկրորդ երեխայի ծնունդից հետո բժիշկները կարող են Քիմ Քարդաշյանին գիստերէկտոմիա անել: Ռեալիթի շոուների 34-ամյա աստղը անկեղծ հարցազրույց է տվել ամերիկյան պարբերականին, որտեղ պատմել է, որ իր երկրորդ ծննդաբերությունը կարող է իր արգանդն արժենալ: Այս մասին հայտնում է super.ru-ն:

«Առաջին հղիության ժամանակ ես բազմաթիվ բարդություններ ունեի, երկրորդում՝ ավելի դժվարին: Բժիշկներն ինձ ասել են, որ իմ արգանդը կարող է հեռացվել: Ես այլևս չեմ կարողանա երեխաներ ունենալ»,- ասել է Քարդաշյանը:

«Ես սարսափում եմ: Երբ ես ծննդաբերում էի Նորդին, ես ունեի նույն խնդիրը, սակայն ես կարողացա խուսափել վիրահատությունից: Ես կարողացա նորից հղիանալ, թեև դա դժվար էր: Ես այցելում էի իմ բժշկին ամեն օր՝ առավոտյան ժ. 05.00-ին՝ պարզելու, թե արդյոք ձվազատման ժամանակն է»,- խոստովանել է Քիմը:

kim

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն իր առաջնեկին ծննդաբերել է 2013թ. հունիսին:
Այդ ժամանակ նա հայտարարեց, թե չի ցանկանում երեխաներ ունենալ: Սակայն ժամանակի հետ, վայելելով մայրական բերկրանքը, Քիմը իր շոուում խոստովանեց, որ ցանկանում է նորից ծննդաբերել:

Մայիսի վերջին նա հայտնեց, որ երեխայի է սպասում: Քիմ Քարդաշյանի ու ռեփեր Քանյե Ուեսթի երկրորդ երեխան կծնվի դեկտեմբերին:

kim11

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս