Բաժիններ՝

ԼՂ հարցը՝ Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման քննարկման առարկա

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Անթալյա այցի շրջանակում հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Ինչպես հայտնել են գործակալությանը Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Թուրքիայի ու Ադրբեջանի երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների վերաբերյալ: Դատապարտվել են ահաբեկչության բոլոր դրսևորումներն ու արտահայտությունները, այդ թվում՝ Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները:

Նշվել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային կայարանը մոտ ապագայում կգործարկվի: Ընդգծվել է, որ ТАР ու TANAP նախագծերը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի հետ միասին կարևոր դեր են խաղալու Եվրոպայի էներգաանվտանգության հարցում:
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին: Ընդգծվել է, որ «հայ-ադրբեջանական չլուծված կոնֆլիկտը Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով գլխավոր խոչընդոտն է Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության ապահովման համար»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունն այսօր ուղևորվել է Թուրքիա մասնակցելու Թուրքիայի ու Թուրքմենստանի արտգործնախարարների հետ հանդիպմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս