Սերգեյ Լավրովի Ադրբեջան այցի ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին առնչվող հարցեր

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 1-ին աշխատանքային այց կկատարի Ադրբեջան:
Այս մասին Trend-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:

Այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների տարբեր կողմեր, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին առնչվող հարցեր, ինչպես նաև Ռուսաստանի դերին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կոնֆլիկտի լուծման հարցում, նշել է Գաջիևը:

Տեսանյութեր

Լրահոս