Բաժիններ՝

Հունաստանում հայտնաբերվել է հնագույն ջրածածկ քաղաք

Հետազոտողների միջազգային խումբը Հունաստանում հայտնաբերել է հնագույն ջրածածկ քաղաք, որը թվագրվում է Ք.ծ.ա. 3-րդ հազարամյակին, հայտնում է euromag.ru-ն: Քաղաքը ձգվում է մոտ 1 հա տարածության վրա ու բաղկացած է մի քանի աշտարակներից: Դրա ավերակները գտնվում են Արգոլիդայի Կալիդա նեղուցում, գրում է Le Parisien-ը:

«Նեղուցի ջրերում մենք հայտնաբերել ենք ամբողջական ոչ մեծ քաղաք, որը թվագրվում է բրոնզե դարին»,- Le Temps պարբերականին ասել է շվեյցարացի հնագետ Ժյուլյեն Բեքը, որը ղեկավարում է հույն-շվեյցարական հետազոտողներից բաղկացած թիմը:

Գտածոն արվել է դեռ 2014 թվականին, սակայն քաղաքի իրական տարիքը հաջողվել է պարզել միայն հիմա: Հնագետները ստիպված են եղել սուզվել ջրի հատակը:
Մասնագետները հայտնաբերել են շինությունների ավերակներ, ամրոցի պարիսպներ ու փողոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս