Բաժիններ՝

Քրտնելու օգտակար հատկանիշները

Քրտնելն օրգանիզմի բնական ֆունկցիաներից մեկն է, որը կարգավորվում է նյարդային համակարգի կողմից: Սա նշանակում է, որ ինչ էլ անեք՝ չեք կարող կանգնեցնել այս գործընթացը: Քրտնարտադրություն կարող է առաջացնել ծանր ֆիզիկական աշխատանքը, էմոցիոնալ վիճակը, վարժությունները, մարմնի ջերմաստիճանի փոփոխությունը: Մարմնի՝ ամենաշատը քրտնող հատվածները թևատակերն են, դեմքը, ձեռքերը, ոտքերը, պարանոցը և մեջքը:

Չնայած, որ քրտնարտադրությունը շատ տհաճ երևույթ է, այնուամենայնիվ շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի համար:

Naturalhealthcareforyou կայքը ներկայացնում է քրտնելու օգտակար հատկանիշները:

Մարմնի բնական զովացուցիչ

Կարդացեք նաև

Քրտնելու ամենակարևոր դերն այն է, որ կարգավորում է մարմնի ջերմաստիճանը: Երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, կենտրոնական նյարդային համակարգն ազդանշան է ուղարկում քրտնագեղձերին՝ քրտինք արտադրելու, ինչն էլ հանգեցնում է մարմնի զովացմանը: Եթե մարմինը չքրտնի ֆիզիկական ակտիվության արդյունքում կամ ամռան շոգ օրերին, ապա մարմնի գերտաքացում տեղի կունենա: Իսկ գերտաքացումը կարող է վնասել կենսական կարևոր օրգաններին, ինչն էլ կհանգեցնի մահվան:

Արագացնում է թույների դուրս բերումն օրգանիզմից

Ապացուցված է, որ քրտնելու միջոցով օրգանիզմից դուրս են գալիս ավելորդ տոքսինները: 2011 թվականին «Archives of Environmental and Contamination Toxicology» ամսագրում տպագրված հետազոտության արդյունքում քրտինքի մեջ հայտնաբերվել են թունավոր տարրեր, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում:

«Journal of Environmental and Public Health» թերթում տպագրված հետազոտությունը պարզել է, որ քրտնելն իսկապես կանխարգելում է մի քանի լուրջ հիվանդություններ:

Նվազեցնում է երիկամների քարերի առաջացման ռիսկը

Քրտնելը նպաստում է օրգանիզմից ավելորդ աղերի դուրս բերելուն՝ այսպիսով նվազեցնելով երիկամներում քարերի կուտակման ռիսկը:

Վերջերս Սան Դիեգոյում կատարված հետազոտությունն ապացուցել է, որ օրական մի քանի ժամ քայլելը կանխարգելում է երիկամներում քարերի կուտակումը:

Լավացնում է տրամադրությունը

Ապացուցված է, որ քրտնելը դրական է ազդում տրամադրության վրա: Քրտնելու ընթացքում մկանները տաքանում են, ինչն էլ նպաստում է լարվածության և հոգնածության թուլացմանը:

Ֆիզիկական ակտիվությունը և քրտնարտադրությունը հանգեցնում են էնդորֆինների արտազատման, որը տրամադրությունը բարձրացնելու հրաշալի միջոց է:

Լավացնում է նյութափոխանակությունն ու ամրացնում է իմունային համակարգը

Քրտնարտադրությունը լավացնում և արագացնում է նյութափոխանակությունը, իսկ ակտիվ նյութափոխանակությունը նպաստում է իմունային համակարգի լավացմանը: Նաև տաքացնելով մարմինը՝ քրտնարտադրությունը խթանում է արյան մեջ սպիտակ բջիջների արտադրմանը, որոնք պատասխանատու են օրգանիզմը տարբեր ինֆեկցիաներից պաշտպանելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս