Բաժիններ՝

Վիճաբանությունն ավարտվել էր բռունցքների հարվածներով

Օգոստոսի 27-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ծնկոսկրի կոտրվածք` հարցականով», «ենթամաշկային հեմատոմա, ճակատի ձախ կեսի քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Արկադի Ա.-ն, որը, ըստ բժիշկը տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Նրա հորաքույրը հայտնել է, որ ժամը 22.30-ի սահմաններում Արկադի Ա.-ին տեսել է իրենց տանը վայր ընկած, անգիտակից վիճակում:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Կարեն Մ.-ն հրավիրվել է բաժին, որտեղ բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Սանահին կայարան 44 շենքի բնակարաններից մեկում Արկադի Ա.-ն ալկոհոլ օգտագործած վիճակում հայհոյել է իրեն, որի պատճառով ինքը ձեռքով հարվածել է նրան և պատճառել վնասվածքներ:

Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս